Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Բուլղարիայում ընտրություններ են. զգուշանում են կեղծիքներից

Բուլղարիայում ընտրություններ են. զգուշանում են կեղծիքներից
12.05.2013 | 20:12

Բուլղարիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Սոցհարցումների համաձայն՝ հստակ ֆավորիտներ այս ընտրություններում չկան։ Աջ կենտրոնամետ «Քաղաքացիներ՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունն իշխանությունը կորցրել է փետրվարին, երբ երկրում զանգվածային ցույցեր էին ընթանում կենսամակարդակի ցածր պայմանների և կոռուպցիայի պատճառով։

Միջազգային դիտորդները մտավախություն ունեն ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ։ Երեկ անվտանգության ծառայության աշխատակիցները հայտարարել էին, որ հայտնաբերվել են 350 հազար կեղծ քվեաթերթիկներ։ Բացի այդ, նախընտրական շրջանում հնչել են մեղադրանքներ՝ քաղաքական գործիչների հեռախոսազրույցները գաղտնալսելու առնչությամբ։

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ