Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի մատույցներում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին։ Հզոր պայթյունների ձայնն այս գիշեր լսելի է եղել Կասիուն լեռան շրջանում։ Սիրողական տեսագրության մեջ, որը տեղադրված է համացանցում, տեսանելի է հսկայական հրե գունդ գիշերային երկնքում։
«Իսրայելի հարձակումը ահաբեկչական խմբավորումներին ոգեշնչելու փորձ է, որոնք չեն կարողանում վերականգնվել մեր հերոսական բանակի հարվածներից»,- ասել է սիրիական հեռուստատեսությունը։
Իսրայելն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը։