Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդը երեկ նշեց իր 87-ամյակը` Վինձորի պալատում, ընտանիքի անդամների հետ: Պաշտոնապես թագուհու ծննդյան օրը նշվում է հունիսին: Տարիքով նա իր երկրի ամենատարեց միապետն է, իսկ գահակալման ընթացքով երկրորդը` զիջում է Վիկտորիա թագուհուն, որ 63 տարի 7 ամիս է եղել գահին: Վիկտորիա թագուհուն հասնելու համար Էլիզաբեթ Երկրորդը պետք է մնա գահին մինչև 2015-ի սեպտեմբերի 9-ը, ինչը շատ հավանական է նրա ակտիվ կենսակերպից դատելով: