7,2 մագնիտուժ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնն Ինդոնեզիայի արևելքում գտնվող Արևմտյան Պապուա շրջանի լեռնային և ոչ խիտ բնակեցված շրջանում է։ Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել որոշ քաղաքներում։ Տեղեկատվություն զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։