ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իրանի հարցով բանակցությունները փակուղի են մտել

Իրանի հարցով բանակցությունները փակուղի են մտել
06.04.2013 | 13:13

Արևմտյան դիվանագետների խոսքով՝ Ղազախստանում մեկնարկած բանակցությունների առաջին օրն Իրանը չի կարողացել միջուկային ծրագրի փակուղուց դուրս գալու հստակ առաջարկներ անել։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Թեհրանը գերտերությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ է նստել՝ առաջարկելով որոշ ծրագրեր, որոնք, սակայն, արևմտյան երկրները չեն ընդունել՝ ասելով, որ դրանք նախորդ տարի Ռուսաստանում առաջարկված ծրագրերի վերաշարադրումն են։
Իրանը պնդում է, որ միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակներ, սակայն այլ երկրներ վստահ են, որ այնուամենայնիվ, ԻԻՀ-ն դրա անվան տակ իրականացնում է միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ։
Բանակցությունների մեկնարկից առաջ Իրանի պատվիրակության ղեկավար Սաիդ Ջալալին ելույթ է ունեցել իր երկրի միջուկային ծրագրի օգտին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պարտավոր է ընդունել ուրանը հարստացնելու Իրանի իրավունքը։

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ