ԱՄՆ առաջին տիկինը CBS գործակալությանը հարցազրույցում, խոսելով ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռության պահպանման մասին, ասել է, որ ինքը զբաղված միայնակ մայր է և հավելել է. «Ես չպետք է ասեի միայնակ: Պարզապես քեզ երբեմն մի քիչ միայնակ ես զգում, երբ ամուսինդ նախագահ է»: Միշել Օբաման շարունակել է. «Որպես զբաղված, աշխատող մայր, դեռևս մինչև Սպիտակ տանը հայտնվելը, ես այդպիսին էի։ Ես աշխատում էի։ Տանում էի երեխաներին պարապմունքների, չունեի բավականաչափ ժամանակ ճաշ պատրաստելու և խանութ գնալու համար, ամբողջովին ուժասպառ էի լինում»: