ԿԺԴՀ իշխանությունները նախազգուշացրել են Վաշինգտոնին, որ իրենք պատրաստ են կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան երեկ ԱՄՆ կողմից հնչեցված սպառնալիքների։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կորեական ազգային բանակի գլխավոր շտաբի մամուլի քարտուղարը։ Նա նշել է, որ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը ստիպել է ԿԺԴՀ ղեկավարությանը պաշտոնապես հաստատել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Գուամ կղզում տեղակայել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հնչեցվող սպառնալիքների։