Այսօր առավոտյան կբացվեն Կիպրոսի բանկերը։ Դրանց գործունեությունը դադարեցվել էր երկու շաբաթ առաջ կառավարության որոշմամբ։ Կիպրոսի կենտրոնական բանկի հայտարարության համաձայն՝ դրամատներն այցելուների համար բաց կլինեն տեղի ժամանակով կեսօրից մինչև ժամը 18.00։
Բանկում գումարներ ունեցողներին թույլ կտրվի հանել օրական ոչ ավելի քան 300 եվրո։ Միաժամանակ մտցվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում արգելվում է երկրի սահմաններից արտարժույթի դուրսբերումը։ Այդ մասին իր հեռուստաելույթում ասել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Նա այս միջոցառումները բացատրել է երկրում միջոցների անբավարարությամբ, ինչպես նաև կապիտալի արտահոսքի վտանգով։ Կիպրոսի քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է նաև արտասահմանյան ուղևորությունների մեկնելիս իրենց հետ վերցնել 1000 եվրոյից ավելի գումար։ Արգելված են նաև դրամային փոխանցումներն արտասահման։