ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկուշաբթի Գվատեմալայում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրի իշխանություններն առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնում։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաքից 10 կմ հեռավորության և 200 կմ խորության վրա։
Անցած տարվա նոյեմբերին այստեղ տեղի ունեցած հզոր երկրաշարժից ավելի քան 50 մարդ էր մահացել, իսկ 1976թ. երկրաշարժը դարձել էր ավելի քան 23 հազար մարդու մահվան պատճառ։