Անդրադառնալով կիպրոսական ճգնաժամի Եվրամիության առաջարկած լուծումին` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Այնտեղ, իմ կարծիքով, շարունակում են թալանել թալանվածը: Պետք է դեռ հասկանալ, թե այս ամբողջ պատմությունը ինչով է վերջանալու»: Մեդվեդևը նկատի ունի 100000 եվրոյից ավելի բանկային կապիտալի սառեցման հետևանքները Ռուսաստանի և համաշխարհային շուկայի վրա: