Այս գիշեր երկու ահաբեկչություն է գրանցվել Անկարայի կենտրոնում։ Թիրախ են դարձել արդարադատության նախարարությունը և կառավարող Արդարության և զարգացման կուսակցության կենտրոնակայանը։ Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, նախարարության մուտքի մոտ ռումբեր են պայթեցվել, իսկ Արդարության և զարգացման կուսակցության շենքի վրա անհայտ անձինք կրակ են բացել։ Վիրավորվել է մեկ մարդ։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել քրդերի նոր տարվա տոնախմբության նախօրեին։