Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը վատացել է։ Այդ մասին ուղիղ եթերում հայտնել է երկրի կապի և ինֆորմացիայի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Բժիշկները նախագահի մոտ հայտնաբերել են նոր վարակ և շաչառական խնդիրներ։ Նախարարի հայտարարության մեջ ասվում է, որ Չավեսը տանում է քիմիաթերապիայի ծանր կուրս։
Երկու շաբաթ առաջ Չավեսը Կուբայից տեղափոխվել է հայրենիք, որտեղ նա բուժումը շարունակում է Կարակասի ռազմական հոսպիտալում։