Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Կհանդիպեն Սերբիայի և Կոսովոյի վարչապետերը

Կհանդիպեն Սերբիայի և Կոսովոյի վարչապետերը
04.03.2013 | 11:54

Սերբիայի վարչապետ Իվիցա Դադիչը երկուշաբթի Բրյուսելում կհանդիպի Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչիի հետ, որպեսզի քննարկեն Կոսովոյի տարածքում մնացած էթնիկ սերբերի ճակատագիրը։
Սա արդեն երկու վարչապետների վեցերորդ հանդիպումն է երկու տարվա ընթացքում։ Բանակցությունների միջնորդի դեր է կատարելու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը։
Կոսովոն 2008 թվականին հայտարարել է իր անկախությունը Սերբիայից։ Եվրոպական երկրների մեծ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Սերբիայում նշում են, որ երբեք չեն ճանաչի Կոսովոն որպես անկախ պետություն։

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ