Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցները հանվելու՞ են

ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցները հանվելու՞ են
03.03.2013 | 20:26

Իրանի միջուկային ծրագրերի հարցով միջնորդ վեցյակի` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի պաշտոնատարների վերջին հանդիպումը կողմերը դրական էին գնահատել: Այդ հանդիպումից հետո Դամասկոսում գտնվող ԻԻՀ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ասել է. «Թշնամիներն անցյալ տարի պնդում էին, որ Իրանի դեմ պատժամիջոցները վնասելու են նրանց, սակայն նրանք նշում են, որ պատժամիջոցները շատ չեն ազդել Իրանի վրա։ Եթե թշնամին ծախսել է 100 դոլար՝ Իրանի դեմ պատժամիջոցներ հարկադրելու համար, չի ստացել անգամ 10 դոլար՝ ի պատասխան»: Նա հայտարարել է, որ աստիճանաբար Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանվելու են:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ