ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Մեծ Բրիտանիա։ Սա նրա առաջին արտասահմանյան այցելությունն է պետքարտուղարի պաշտոնում։ Առաջիկա 10 օրերի ընթացքում Քերին կայցելի նաև Եվրոպայի այլ երկրներ, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելք։ Բեռլինում նախատեսված է Քերիի հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այլ երկրների թվում Քերին կլինի Ֆրանսիայում, Իտալիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում և այլն։