«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

ՈՒրանն Իրանում չի սպառվում

ՈՒրանն Իրանում չի սպառվում
24.02.2013 | 15:08

Իրանը վերսկսում է բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ մինչ այդ հայտարարվել է, որ երկրի հյուսիսային ու հարավային առափնյա շրջաններում հայտնաբերվել են ուրանի մեծ պաշարներ, որոնք եռակի գերազանցում են ակնկալիքները, մոտ` 4400 տոննա: Մինչդեռ արևմտյան փորձագետների գնահատակններով` Թեհրանի ուրանի պաշարները սպառման եզրին էին:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ