Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կիպրոսում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Կիպրոսում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է
24.02.2013 | 14:58

Կիպրոսում այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ՝ վճռական փուլը։ Նախագահի պաշտոնի համար մրցում են աջկենտրոնամետ «Ժողովրդավարական հավաք» կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը և ձախ ուժերի ղեկավար Ստավրոս Մալասը։
Կիպրոսի նոր առաջնորդը պետք է բանակցություններ վարի Եվրամիության և Արժույթի միջազգային կազմակերպության հետ՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունների խոստովանել են Եվրամիությանը դիմելու անհրաժեշտությունը։ Կիպրոսը կարող է դառնալ եվրագոտու 5-րդ պետությունը, որ չի կարող ինքնուրույն հաղթահարել ֆինանսական ճգնաժամը։

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ