«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Բերլուսկոնին խախտել է օրենքը

Բերլուսկոնին խախտել է օրենքը
24.02.2013 | 14:52

Իտալիայում այսօր առավոտյան մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով 7.00-ին։ 2011թ. վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սիլվիո Բերլուսկոնին դարձյալ մասնակցում է ընտրություններին՝ որպես աջկենտրոնամետ դաշինքի ղեկավար։
Երեկ նա հարցազրույց է տվել հունական հեռուստատեսությանը, ինչի համար մրցակիցները մեղադրել են նրան նախընտրական արշավի կանոնները խախտելու համար։ Իտալիայի օրենքներով ընտրություններից մեկ օր առաջ դադարեցվում է քարոզչությունը։
Քվեարկությունը կավարտվի երկուշաբթի կեսօրին, որից հետո կհրապարակվեն էքզիթ փոլի արդյունքները։ Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի առավոտյան։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ