Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մեդվեդևը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

Մեդվեդևը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ
23.02.2013 | 14:48

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կուբա կատարած իր այցելության ընթացքում հանդիպել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ «Ես ոչ պաշտոնական զրույց եմ ունեցել Կաստրոյի հետ։ Սի իմ երկրորդ նման հանդիպումն էր, առաջինը տեղի է ունեցել 2008 թվականին։ Շատ հետաքրքիր է խոսել Ֆիդելի հետ, լսել նրա զգացողություններն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։ Նա բոլոր իրադարձությունների կիզակետում է։ Մենք քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ Կուբայի տնտեսության զարգացմանը, միջազգային իրադարձություններին առնչվող խնդիրներ»,- ասել է Մեդվեդևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
ՌԴ վարչապետը քննարկումներ է ունեցել նաև Կուբայի նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ։ Հանդիպումների ընթացքում ստորագրվել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր։

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ