Ավելի քան 245 մարդ է մահացել Բրազիլիայի հարավում գտնվող Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհից։ Այդ մասին հաղորդել են ոստիկանությունն ու տեղի իշխանությունները։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ ակումբում ելույթ ունեցող խումբը փոքրիկ հրավառություն է կազմակերպել։ Շենքում անմիջապես խուճապ է սկսվել։ Մարդիկ հիմնականում մահացել են հրմշտոցից կամ խեղդամահ են եղել ծխից։