Աֆրիկյան երկրների ղեկավարները հավաքվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ այսօր մեկնարկում է Աֆրիկյան միության ասամբլեայի համաժողովը։ Սպասվում է, որ հիմնական ուշադրությունը կսևեռվի Մալիի ճգնաժամի վրա, անդրադարձ կլինի նաև Սուդանի և Հարավային Սուդանի միջև հարաբերությունների սրմանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության խնդիրներին։
Երեկ Աֆրիկյան միության ղեկավարությունը հայտարարել էր Մալիում խաղաղապահ ուժերի մասշտաբները մեծացնելու մտադրության մասին և կոչ է արել միության անդամ երկրներին այնտեղ ուղարկել լրացուցիչ զինված ուժեր։