Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նեթանյահուն հաղթում է ընտրություններում

Նեթանյահուն հաղթում է ընտրություններում
23.01.2013 | 11:06

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել կառավարող լայն կոալիցիա։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում, համաձայն նախնական տվյալների, Նեթանյահուի գլխավորած աջ ուժերի ալյանսը փոքր առավելությամբ հաղթանակ է տարել։
Էկզիթ փոլի տվյալներով՝ Նեթանյահուի դաշինքը կստանա 31 մանդատ։ Ձախկենտրոնամետ «Կա ապագա» կուսակցությունն ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդ տեղում Աշխատանքի կուսակցությունն է։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ կառավարությունը կկազմավորվի երկար և դժվարին բանակցությունների արդյունքում։
Ընտրություններում ընդհանուր առմամբ մասնակցել է 32 կուսակցություն։ Խորհրդարանում տեղեր կզբաղեցնեն այն քաղաքական ուժերը, որոնք ստացել են ավելի քան 2 տոկոս ձայն։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հունվարի 30-ին։
Նեթանյահուն իր գլխավոր խնդիրը համարել է Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարը։ Նրա առաջնահերթություններից են նաև տնտեսության կայունության, տարածաշրջանում խաղաղության ապահովումը, զինված ուժերի և պետական ապարատի բարեփոխումները, ինչպես նաև երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացումը։

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ