Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մուշարաֆը մտադիր է վերադառնալ Պակիստան

Մուշարաֆը մտադիր է վերադառնալ Պակիստան
21.01.2013 | 12:27

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և շարունակել քաղաքական գործունեությունը։ Համապակիստանյան մուսուլմանական լիգան ղեկավարող գեներալ Մուշարաֆը մտադիր է օգնել իր կուսակցությանն այս տարվա մայիսին տեղի ունենալիք ընտրություններում։ 2008 թվականից՝ լքելով նախագահական աթոռը, Փերվեզ Մուշարաֆն ապրում է Լոնդոնում։
Պակիստանի իրավապահ մարմինները ցանկանում են ձերբակալել Մուշարաֆին, ով կասկածվում է նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության համար։ Ինքը՝ նախկին նախագահը, այդ մեղադրանքներն անվանում է անհիմն։

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ