Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Եգիպտոսում 1 մարդ մահացել է ընտրատեղամասի մոտ կրակոցներից

Եգիպտոսում 1 մարդ մահացել է ընտրատեղամասի մոտ կրակոցներից
15.12.2012 | 19:24

Մեկ մարդ մահացել է, ևս 2-ը՝ վիրավորվել այսօր Կահիրեից 300 կմ հարավ գտնվող ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով։
Իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված երկու ցեղախմբեր որոշել էին հարաբերություններ ճշտել զենքի միջոցով։›Կարգուկանոն հաստատելու համար միջամտել են բանակն ու ոստիկանությունը։ Քվեարկության համար նախատեսված կետը, որ տեղակայված է դպրոցում, վերսկսել է աշխատանքը կրքերը հանդարտվելուց մի քանի րոպե անց։
Հաղորդվում է, որ Եգիպտոսի այլ շրջաններում նույնպես գրանցվել են կրակոցներ։

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ