Եգիպտոսում այսօր մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի առաջին փուլը։ Փաստաթղթի նախագիծը ներկայացրել են նախագահ Մոհամեդ Մուրսին և իսլամիստական կուսակցությունը։ Քվեարկության առաջին փուլը կանցկացվի Կահիրեում, Ալեքսանդրիայում և ևս 8 շրջաններում։ Մյուս շրջանների բնակիչներն իրենց կամքը կարող են արտահայտել մեկ շաբաթ անց։
Ընտրական տեղամասերը հսկում է ավելի քան 120 հազար զինծառայող։ Երեկ Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդներն անցկացրել էին հանրաքվեից առաջ վերջին հանրահավաքները։ Երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ։