Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Հաիթիում 1,5 միլիոն մարդ կբախվի սովի հետ

Հաիթիում 1,5 միլիոն մարդ կբախվի սովի հետ
14.11.2012 | 11:17

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ. Հաիթիի 1,5 միլիոն բնակիչ Սենդի փոթորկի և բնական աղետների հետևանքների պատճառով կարող է բախվել սովի սպառնալիքի հետ։
ՄԱԿ-ի պարենի ծրագրի ներկայացուցիչները հայտարարում են, որ երկրի շատ շրջաններ հասնել անհնար է։ Իրավիճակն է՜լ ավելի է բարդացել ծանր երաշտների պատճառով։
ՄԱԿ-ը հայտնում է, որ Հաիթիի գյուղերում ապրող մարդկանց համար մթերք գնելու և օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ միջոցների կարիք ունի։ Երկու շաբաթ առաջ կղզու 50 բնակիչ դարձել էր Սենդի փոթորկի զոհ։

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ