Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Վենեսուելայում 1,5 տոննա թմրանյութ է առգրավվել

Վենեսուելայում 1,5 տոննա թմրանյութ է առգրավվել
05.11.2012 | 13:07

Վենեսուելայի իրավապահ մարմինները կիրակի բեռնատար մեքենայի խուզարկության արդյունքում առգրավել են 1,5 տոննա կոկաին։ Թմրանյութերը բեռնատարի մեջ թաքցվել են դրա համար նախատեսված հատուկ փակ տարածքում։ Ինչպես հայտնել է արդարադատության նախարարը, թմրանյութը Վենեսուելայի սահման է մտել հարևան Կոլումբիայից։ Մեքենայի վարորդը Վենեսուելայի քաղաքացի է։
Վերջին տարիներին Վենեսուելան դարձել է թմրանյութերի տարանցիկ ուղի Կոլումբիայից և Պերուից դեպի Հյուսիսային Ամերիկա։

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ