Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Քուվեյթ. բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև

Քուվեյթ. բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև
01.11.2012 | 11:10

Երեկ բախումներ են տեղի ունեցել Քուվեյթի ոստիկանության և հազարավոր ցուցարարների միջև, որոնք պահանջում են ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Մուսալամ ալ-Բարաքին։ Բախումների ժամանակ ցուցարարները շարժվելիս են եղել դեպի այն բանտը, որտեղ գտնվում է քուվեյթյան ըննդիմության ղեկավարը՝ երկրի ղեկավարին վիրավորելու մեղադրանքով։
Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, բողոքող ամբոխն իր հերթին արգելափակել էր փողոցները և ոստիկանների վրա նետել քարեր ու շշեր։
Մուսալամ ալ-Բարաքը հրապարակավ քննադատել էր էմիր Սաբահ աս-Սաբահին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
Նշենք, որ մեկ ամիս անց Քուվեյթում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ