31.08.2023|
09:54
Մօտաւորապէս ժամը երկուսն էր, երբ բուֆէտին մօտեցաւ մի կառք, որից իջան երկու ռուս ինժեներներ ու Թիֆլիսին յայտնի կուրտիզան գեղեցկուհի Ս. Գօրնիկովան: Այդ բարձրահասակ, սև թաւիշէ երկար շլէյֆով, սև զգեստ հագած, շքեղ մազերը փոքրիկ սև գլխարկի տակ ճաշակով կահաւորած փայլուն կինը, որի ետևից ընկած էր ամբողջ Թիֆլիսը, իր թզուկ կավալէր ինժեներների ուղեկցութեամբ անցաւ մեր սեղանի մօտ, զննեց մեզ իր լօռնէտով և յետոյ դիմեց իր ուղեկցողներին՝ ասելով. "Այստեղը անյարմար է նրանց քէֆի համար, որին կը խանգարեն այստեղ նստող արմեաշկաները":