14.06.2013|
17:26
Մի օր խմելով ընկա ու կյանքից հետ մնացի: Հետ ընկածների խաժամուժի մեջ ինչ տեսակի մարդ ասես կար: Մեկը փիլիսոփա էր ու պնդում էր, որ կյանքը (մարդկային կյանքը նկատի ուներ) Աստծո երազի մթագնած դրվագն է: Եթե Աստված ուզենա հիշել իր երազը, կապիկներից այս կողմ եղածը կմոռանա: Ինչ մի հիշելու բան է, որ չմոռանա: Մեկ ուրիշը պարուսույց էր, ինքը չէր պարում, բայց բոլորին ստիպում էր, որ պարեն: Ասում էր. «Պարում ես, ուրեմն՝ ապրում ես»: