Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ձեր սիրելի ննջեցյալները

 Ձեր սիրելի ննջեցյալները
06.09.2024 | 00:21

Աստծո կանչը

Սեպտեմբերի 6

Իմ պահպանության տակ լինելով` ձեր սիրելի ննջեցյալները շատ ապահով կացության մեջ են: Սովորելու, սիրելու և գործելու մեջ է կյանքի առաջադիմությունն ու երջանկությունը: Անտեսանելի աշխարհի մեջ ձեր սիրելիները ապրում են ծառայության ի խնդիր և իրոք ծառայում են Ինձ և նրանց, ում սիրում են:

Բայց դուք չեք կարող տեսնել նրանց ծառայությունները, որոնք շատ են ու բազմազան, չեք կարող տեսնել, ինչպես որ չէիք կարողանա տեսնել, թե Իմ երկրավոր կյանքի ժամանակ, ինչպես էին հրեշտակները ծառայում Ինձ անապատի մեջ - փորձությունից հետո:

Որքան հաճախ են մարդիկ վազում երկրավոր բարեկամների մոտ, որպեսզի մի որևէ օգնություն ստանան նրանցիից. մինչ մարդու օգնությունը սահմանափակ է. իսկ երկնավոր բարեկամները, մարրդկային սահմանափակումներից ազատագրված, կարող են օգնել շատ ավելի արդյունավետ կերպով, կարող են ավելի ճիշտ հասկանալ, ավելի լավ պաշտպանել, ավելի հետաքրքիր ծրագրեր կազմել և նույնիսկ ավելի լավ պաշտպանել իրենց դատը Իմ առջև:

Որքան ճիշտ կլինի սիրով հիշել Անտեսի մեջ ապրող ձեր բարեկամներին: Հեռվից հեռու մտերմություն հաստատել նրանց հետ, որովհետև որքան ավելի լավ ճանաչեք Անտեսանելի Աշխարհը, այնքան ավելի հեշտ կլինի ձեր անցումը, երբ ժամանակը գա:

Աշխարհի նեղություններն ու դժվարությունները տանելի կլինեն ու ավելի թեթև կթվան, եթե դուք հիմա, քանի դեռ երկրի վրա եք, ձեր հայացքը դարձնեք ոչ թե տեսանելի բաներին, այլ հավիտենական կյանքին, որ միակ իրականն է:

«Եվ այս է հավիտենական կյանքը, որ մենք կարողանանք ճանաչել Քեզ` իբրև միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»:

Երբ կարողանաք Ինձ ավելի լավ ճանաչել, այն ժամանակ անտեսանելի այդ թագավորությունը հայտնի դառնալով` ավելի կմոտենա, և Ինձ ավելի մոտ լինելով ու Ինձ ճանաչելով` ձեր սիրելիները շատ ավելի մոտ ու ավելի հարազատ կդառնան ձեզ:

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ