Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդի սպանությունը կտրուկ փոխեց իրավիճակը և ստեղծեց բոլորովին նոր, սիտուացիոն հստակ համագործակցություն:
ԱՄՆ-ՌԴ-Իրան. մի խմբավորում, որտեղ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով չի ցանկանում մեծ պատերազմ:
Մեծ Բրիտաանիա-Իսրայել-Չինաստան. երկրորդ
խմբավորում: Այս խմբավորումը, կրկին իր շահ-նկատառումներից ելնելով, ձգտում է ամեն կերպ իրականություն դարձնել
Իրան-Իսրայել բախումը, պատերազմը:
Այս ոչ բնական իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ՌԴ-Իրան բլոկը թույլ չի տալու մեծ պատերազմ:
Իրանն այնքան իմաստնություն ունի, որ երբեք Նաթանյաուհին նման նվեր չի անի, չի հարվածի Իսրայելին:
Այդ դեպքում Իրանն ինչպե՞ս կփրկի իր դեմքը:
Ինչպե՞ս աշխարհի աչքում չի դառնա «թղթե վագր»:
Մանավանդ, որ Իրանի ԱԳՆ -ն հռչակել է առաջին հայացքից տարօրինակ բանաձև.
«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց Իսրայելին կհասցնենք չափազանց ծանր ու ցավոտ հարված»:
Իսկ դա նշանակում է հետևյալը՝ ԱՄՆ և ՌԴ, տվեք մեզ Իսրայելի
ՄՈՍԱԴ-ի և մյուս հետախուզական ծառայությունների Իրանում և այն երկրներում, որոնք հասանելի են Իրանին, գտնվող ու գործող ռեզիդենցիաների անվանական ցուցակները:
Ավելի ծանր հարված, քան իսրայելական հետախուզական ցանցերի ոչնչացումը, հնարավոր չէ պատկերացնել:
Կարծում եմ` Իրանն արդեն ստաացել է այդ տվյալները:
Եվ պետք չի, պարոնայք առաջատար էքսպերտներ, ծիծաղել Իրանի ԱԳՆ -ի հայտարարության վրա:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ