Ինչու՞ Թրամփը, որպես փոխնախագահի թեկնածու, ընտրեց Վենսին:
Երկրորդ և վերջին ժամկետ ունեցող Թրամփը, նախագահ դառնալու դեպքում ինչ անի-չանի, մի բան հաստատ անելու է:
Քամուն է տալու 2020 թ., իր բառերով ասած , «պետական հեղաշրջման» կազմակերպիչների բմբուլները, որտեղ նրանց սնանկացնելը, ինչպես նրանք սնանկացրին Նյու Յորքի նահանգապետ Թրամփի ամենահավատարիմ ընկեր, միլիարդատեր Ջուլիանիին, կլինի ամենաթեթև պաատիժը:
Տեղի է ունենալու կենաց մահու պայքար:
Կար տարբերակ , որ 2020 թ. Թրամփին նախագահությունից զրկողները կարող էին պայմանավորվել… Բայց կատարված մահափորձը ցույց տվեց, որ նման ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել:
Արդ ով ում կոչնչացնի կուլիսային պայքարը շարունակվելու է:
Թրամփը դա շատ լավ գիտակցում է:
Հասկանում է, որ այդ կենաց-մահու պայքարում իր հակառակորդները ժամանակ ունեն մինչ 2025 թվականի ապրիլը:
Թրամփից 10 անգամ ավելի թրամփական Վենսին, որպես փոխնախագահի թեկնածու ընտրելը, մեսիջ է Թրամփի թշնամիներին:
Մեսիջ, որի իմաստը հետևյալն է ՝ «... Ինձ սպանելը ձեզ չի փրկի ոչնչացումից: ՈՒրեմն ինձ սպանելու հետագա փորձը բոլորովին անիմաստ է»:
Վենսը Թրամփի անվտանգության բարձիկն է:
Եթե էլի մահափորձ պիտի լինի` այդ մահափորձը կլինի ոչ թե Թրամփի, այլ Վենսի դեմ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ