Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աշխարհը դեռ չի մարսել ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքները

Աշխարհը դեռ չի մարսել ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքները
07.07.2024 | 12:48

Մարդկության պատմության մեջ իշխանությունների կողմից խոշորամասշտաբ սուտն ու կեղծիքի հեղեղը ինդիկատորներ են, որոնք խոսում են գործերի վատ լինելու մասին։

Պետական մասշտաբով նման ստի ու կեղծիքի հեղեղը նաև կուտակվելու հատկություն ունի, որը, վերջիվերջո, բերում է մեծ մասշտաբի ճգնաժամային երևույթների։

Այն, ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ, որտեղ բացահայտ գաղափարախոսական սուտն ու կեղծիքը դարձան իշխող, և որը, մի շարք այլ հանգամանքների հետ միասին, բերեց պետականության փլուզման։

Ըստ որում, և՛ մարդկանց, և՛ պետությունների կյանքում ինչքան մեծ է ստի ու կեղծիքի մասշտաբը, այնքան մեծ են դրանց հետ կապված բացահայտ կամ անբացահայտ ճգնաժամի չափերը, և հանգուցալուծման դեպքում այնքան մեծ կլինեն այդ ամենի բացասական հետևանքները, որը ցույց տվեց նույն ԽՍՀՄ-ի փլուզումը։

Աշխարհը դեռ չի մարսել ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքները, ավելին, դրանք քանի գնում, այնքան ավելի լուրջ ու մասշտաբային բնույթ են ստանում, քանի որ բերեցին գլոբալ անկայունության. Խորհրդային Միության նման հզոր ուժի ասպարեզից հեռանալը բերեց ուժային դիսբալանսի ու գլոբալ հավասարակշռության խախտման։

Եթե մի փոքրիկ համեմատություն կատարենք, օգտագործելով գերանի տեսքով ճոճանակի երկու ծայրերին նստած մարդկանց օրինակը, ապա պարբերական վերուվարի տեսքով հավասարակշռությունը կխախտվի, եթե ճոճվողներից մեկը ընկնի, որին կհետևի նաև մյուսի անկումը։

Մի պրոցես, որի բարդագույն տարբերակը հիմա տեղի է ունենում աշխարհի հետ։

Աշխարհի ներկա խորապես անհավասարակշիռ վիճակը սկսվեց նրանով, որ ԽՍՀՄ-ի փլուզումը Արևմուտքի կողմից առաջին հերթին մեկնաբանվեց որպեց լիբերալ դեմոկրատիայի գաղափարախոսական հաղթանակ կոմունիստական գաղափարախոսության նկատմամբ։

Այս հանգամանքը արևմտյան կապիտալի կողմից մեկնաբանվեց այնպես, որ աշխարհում այլևս չկա մի կետ, որն իր շահերին չծառայի, քանի որ Արևմուտքն այլևս որևէ լուրջ հակառակորդ չունի, և սկսվեց ամբողջ աշխարհից եկող հարստությունների աննախադեպ հոսքը դեպի Արևմուտք։

Այդ հոսքը ուներ երկու հիմնական աղբյուր՝ տարատեսակ ռեսուրսների տեսքով և դրսի էժան աշխատուժի տեսքով։

Բայց նման պրոցեսը կազմակերպելը պահանջում էր նաև երկու պարտադիր պայման.

1․ Ճնշում բանեցնել արտաքին աշխարհի նկատմամբ, քանի որ կամավոր կերպով որևէ մեկը իր հարստությունները չի տալիս ուրիշին:

2․ Դրսի աշխատուժի աշխատանքը կազմակերպելու համար արտահանել տեխնոլոգիաներ և ուսուցման պրոցես ու միջոցներ։

Հայտնի բան է, որ ամեն տեսակի ճնշում առաջացնում է հակաճնշում, բացի դրանից, հարստության ամենամեծ աղբյուրը ճիշտ կազմակերպված աշխատանքն է, հանգամանքներ, որոնք բերեցին ճնշման տակ գտնվող ու շահագործվող երկրների հզորության և ինքնուրույնության աճին։

Քանի որ Արևմուտքին դիմակայելու համար առանձին երկրների ուժը բացահայտորեն անբավարար էր, բնականորեն սկսվեց նրանց ուժերի ու հզորությունների աստճանական միավորումը, որն էլ իրար մոտեցրեց Չինաստանին ու Ռուսաստանին։

Դրանից բացի, քանի որ տեխնոլոգիաների ու աշխատատեղերի արտահոսքը վնաս էր արևմտյան պետություններին, ապա հակասություն առաջացավ արևմտյան կապիտալի և այդ պետությունների միջև, որի բնական հանգուցալուծումը հօգուտ կապիտալի բերեց նրան, որ այդ երկրները սկսեցին ղեկավարել ավելի ու ավելի թույլ կառավարություններ, որոնց գործունեության մեջ անխուսափելիորեն ավելացավ ստի ու կեղծիքի դերը։

Այս ամենը բերեց ներկայի անորոշություններով լի հակամարտությանը ու անհավասարակշխռ վիճակին Արևելքի ու Արևմուտքի միջև, որի հանգուցալուծումը դեպի որևէ տեսակի հավասարակշռության գնալն է, բայց որը կարող է լինել արևմտյան կապիտալի մեծ կորուստների գնով միայն, որն էլ կասկածի տակ է դնում խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասնելու հարցը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6408

Մեկնաբանություններ