Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 24
Գործեք, երբ թելադրում եմ ձեզ: Երբ հստակ առաջնորդություն չեք ստանում, այդ ժամանակ առաջ ընթացեք անշտապ, քայլեք պարտականության այն ճանապարհով, որ Ես եմ հանձնարարել:
Առանց վախենալու, առանց խուճապի մատնվելու, հանգիստ ու խաղաղ կատարեք ձեր առօրյա պարտականությունները:
Հավատավոր այս կեցվածքը անշուշտ կստանա իր վարձատրությունը` ինչպես որ ստանում է` Իմ առաջնորդությամբ գործելու ժամանակ:
Այդժամ ուրախացեք ապահովության այն զգացումով, որ տրվում է ձեզ: