Եվ առավոտյան ինձ հետ արթնացավ
իմ մեջ քնած Հոբը,-
փակի՛ր ունկերդ եւ մի՛ լսիր մեր
ողբն ու աղաղակը:-
Նախ, պարականոն սաղմոսի տեղ կասեմ.
Ովքեր լքեցին կենաց պարտեզը մեր,
թող վարդեր քաղեն այլ աշխարհում,-
ոչ մի նախատինք ապավեն չէ սրտին,
արդարությանը եւ:-
Պարպված երկրի մեջ
մեր ոգիները թող մարմին առնեն:
Մենք Տիրոջ համար չգտանք խոսքեր
քաջ ու ճշմարիտ,
Տերը մեզ միայն
ճերմակ լռություն ու խաչեր բաշխեց:
Եվ այնուհանդերձ –
մեր ներսում թաքչած արեւը կելնի
մի օր - ցեղակից դիցուհու պես,
եւ Աստված դարձյալ կթողնի մեզ մենակ
մեր ոգու, ուժի, մեր սերերի հետ:
18.01.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ