Պատմական հիշողությունը ազգային ինքնության անբաժանելի մասն է, որը ձևավորում է ժամանակի ընթացքում առասպելների, ծեսերի, ոգեկոչման արարողությունների, նշանակալի հաղթանակների, փառավոր անհատների և այլ պատմական իրադարձությունների հիման վրա։
Յուրաքանչյուր ազգ ունի իր պատմական հիշողությունը, մեկինը` կարճ, մյուսինը` հարուստ, մեկինը` հարուստ, մյուսինը` աղքատ:
Լինում են դեպքեր, երբ որոշ շահագրգիռ կողմեր փորձում են վիճարկել։ Սա հատկապես ցայտուն է դրսևորվում թշնամական ազգերի դեպքում, երբ մի կողմը փորձում է իրեն վերագրել մյուս կողմի պատմական ձեռքբերումներն ու պատմական ժառանգությունը։
Մեր երկրում 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով իշխանության եկած խումբը, ստանձնելով իր առաքելությունը, փորձում է վերացնել պատմական հիշողությունը, ազգի մեջ կոտրել պայքարելու ձգտումը։
Արցախյան երկրորդ պատերազմի դիտավորյալ ձախողումից ու Արցախի հայաթափումից հետո իշխանությունն անցել է պատմական հիշողության վերացման գործընթացի։
Հիշողության վերացում սկսել են հենց դպրոցից, ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհներով թողարկվել են «նոր չափորոշիչներով» դասագրքեր:
Այն որ դասագրքերում առկա են բազմաթիվ թերություններ ու սխալներ դա մի կողմ, բայց որ սկսել են թշնամու մանիպուլացիաներն ու թեզերի «օվերտոնի պատուհանը» բացել` փաստ է։
Հայոց պատմության 7-րդ դասարանի գրքում ներկայացված է Տիգրան Մեծի ժամանակվա մի քարտեզ, որը ներառում է Արցախը Ադրբեջանի կազմում։
Հեղինակը պատճառաբանել է, թե ժամանակակից տարածքներով է ներկայացրել, ի՜նչ մանիպուլյացիա ու քարոզչական տրյուկ։
Հեղինակը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի «Համաշխարհային պատմության» ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանն է, ով դրամաշնորհ է ստացել ու տարօրինակ ձևով հաղթել է մրցույթը։
Հունան ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Մի պահ պատկերացրեք Թուրքիայի մայր բուհի պատմության ամբիոնի դոցենտի հետ ինչպես կվարվեին, եթե նա գիրք տպագրեր, որտեղ Թուրքիայի արևելյան հատվածը նշվեր Հայկական լեռնաշխարհի մի մաս։