Երկիր իմ, ժողովուրդ, հայրենիք,
այսօր քո բոլոր երկյուղներն ու կասկածները
մի խումբ ամրաբազուկ երեխեք
հավաքել ու տանում են վերև,
որ քեզ համար հավերժություն գնեն:
Աղոթիր, երկիր իմ, ժողովուրդ , հայրենիք,
աղոթիր քո զորավոր խոսքի բոլոր այն բառերով,
որ մերժում են խեղճությունը,
աղոթիր ուժն ու միասնականությունը,
որպես սրբած թուր,
տաճարիդ գմբեթին հաստատվող
այս խենթերի համար:
Պսակիր հերոսներիդ
քո հավերժության հետ, Հայաստան:
Վահագն Մարտիրոսյան
16.07.2020