Իր ժանրում չգերազանցված և առ այսօր դիտելի ֆիլմ է:
Հետաքրքիր է, որ գլխավոր հերոսի՝ Մաքս Օտտօ ֆոն Շտիրլիցի կերպարը, ըստ էության, գրական է, ստեղծված ու հավաքական, այն իրական, կոնկրետ մեկ անձի տիպաժ չունի և հանդիսանում է ռուս հայտնի գրող-լրագորղ Յուլիան Սեմյոնովի ստեղծագործական մտքի արդյունքը, որը փայլուն մարմնավորվել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի և ռեժիսիոր Տատյանա Լիոզնովայի կողմից:
Հաճելի է, որ ֆիլմի երաժշտության հեղինակը մեր հայրենակից Միքայել Թարիվերդիևն է:
Ցանկալի կլիներ, որ պատանիները և երիտասարդներն այսօր ևս հետաքրքրությամբ դիտեին այն: