ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               

ԿԱՄՍԱՐյան ոճով

ԿԱՄՍԱՐյան ոճով
04.07.2023 | 22:41

-Բարև՛ Հայաստան:

-Բարև՛ Անգլիա:

-Ո՞նց ես, Հայաստա՛ն ջան:

-Մերսի՛, լավ եմ, Անգլիա ջան:

-Հայաստա՛ն ջան, որոշել եմ երկրումդ հեղափոխություն կազմակերպել, կարծում եմ, դեմ չես լինի, չէ՞:

-Իհարկե դեմ չեմ լինի, տեղից էլ էս ժողովուրդը մինչև կոկորդն ինձնից կուշտ է: Վստահ եմ` դեմ չի լինի փոփոխություններին: Բայց ինձնից ի՞նչ է կախված, որ անեմ:

-Այդքան էլ շատ բան պետք չի, ուղղակի պետք է անես էն, ինչ ես կհրամայեմ:

-Լսու՛մ եմ:

-Սկզբում մեր Արմենին կուղարկենք: Դու էլ իրեն նախագահ կնշանակես:

Բայց այստեղ մի թեթև խնդիր կա, պետք է մեկը, որը գլուխը կախ անի էն, ինչ Արմենը կհրամայի: ՈՒ՞մ կառաջարկես:

-Շա՜տ լավ թեկնածու ունեմ, մեր Նիկոլը...

Արդեն երկա՜ր տարիներ մեր ձեռքի տակ է գտնվում:

Բերդից հանեցինք, երկրում միանձնյա ընդդիմադիր նշանակեցինք...

Մի խոսքով շատ լավ թեկնածու է:

-Դե՛, ուրեմն կկազմակերպենք՝ «Թավշյա հեղափոխություն»:

Քո ուժայիններն էլ Նիկոլի անվտանգությունը կապահովեն:

Դե Միքայել Մինասյանի բոլոր հեռուստաալիքներով էլ այդ ամենը շատ լավ կլուսաբանեք:

-Հարց չկա, բայց նպատակը ո՞րն է:

Ինչու՞ եք ուզում այդ ամենը կազմակերպել:

-Մի՞թե չես կռահում. Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի մեր ուզած տարբերակով:

Մեզ հայ-ադրբեջանական պատերազմ է հարկավոր, բա՞յց… պարտադիր Հայաստանի պարտությամբ:

Մեզ հարկավոր է, որ ողջ պատերազմի ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անվնաս մնա:

Նիկոլը պատերազմի ընթացքում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ Հայաստանն ամենուրեք հաղթում է, որ Հայաստանին ոչ մեկի օգնությունը պետք չի:

ՈՒ՞մ կառաջարկես նման դերի համար, որ շատ ուժեղ քարոզչություն անի:

-Արծրուն Հովհաննիսյանին: Այդ գործում իսկական պրոֆի է:

Ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հա-ի կորուստը մինչև վերջ թաքցնում էր, չէր ասում:

-Իսկ Հայաստանի պարտությունից հետո ինչ ՞ պետք է լինի Հայաստանի հետ:

-Պարտված պատերազմի ամբողջ մեղքը կբարդեք Ռուսաստանի վրա: Իսկ Նիկոլը կգնա Ալիևի և էրդողանի կոշիկները լպստելու: Թուրքերի հետ կփորձի հաշտության պայմանագիր կնքել:

-Բայց դա հնարավո՞ր է կյանքի կոչել:

-Իհարկե, ձեր ժողովրդին պետք է մատուցենք բարձրակարգ «պատմական» ապատեղեկատվություններ… Առանց այդ էլ շատերը սեփական պատմությունից տեղյակ չեն, գաղափար անգամ չունեն:

Եթե տեղյակ լինեին` կիմանային, որ նման պատմություն արդեն եղել է:

Որ պարտությունից հետո թուրքի սրի վրա հայի արյունը դեռ չչորացած Հայաստանի ղեկավարները գնացել էին թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու…

Եվ դա եղել էր 1920-թվականնեի հայ-թուրքական պատերազմից հետո:

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ