ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ստորագրելով այս թուղթը՝ պաշտոնական Երևանն Ադրբեջանին կտա «կադաստրային վկայական»

Ստորագրելով այս թուղթը՝ պաշտոնական Երևանն Ադրբեջանին կտա «կադաստրային վկայական»
29.06.2023 | 21:58

Հունիսի 20-ին և 27-ին Նիկոլ Փաշինյանի ելույթները կրկին բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեցին՝ կապված 44-օրյա պատերազմի տեխնիկական մանրամասների հետ։ Սակայն, ըստ էության, այդ քննարկումները ոչինչ չեն տալիս, քանի որ դրանք չեն ազդում ներկայիս իրավիճակի վրա։

Բացի այդ, եթե ելնենք այն տեսակետից, որ 2018-ի իրադարձությունները նպատակ ունեին Հայաստանում իշխանության բերել այնպիսի մարդու, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, ապա պատերազմում պարտության տեխնիկական պարամետրերի հարցը հետին պլան է մղվում, այսպես թե այնպես, բայց պատերազմը կհասցվեր իր ներկայիս կետին:

Անհրաժեշտ էին անհամաչափ զիջումներ, քանի որ նույնիսկ 5+2 բանաձևով Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակը թույլ չէր տալիս ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը և Թուրքիան ստանան ցամաքային սահման, իսկ Բաքուն ամբողջությամբ չէր պոկվում Ռուսաստանից (աշխարհաքաղաքական իմաստով), դառնալով օբյեկտ, որի միջոցով կարելի է շանտաժի ենթարկել Ռուսաստանին, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։

Պետք չէ ունենալ հույժ գաղտնի ինսայդներ, որպեսզի հասկանաս, որ այս օրերին Վաշինգտոնում քննարկվում է ֆունդամենտալ կապիտուլյացիան, քանի որ Ադրբեջանի հետ համաձայնագիրը, իր բոլոր լրացումներով, վերաբերելու է մինչ օրս ձեզ հայտնի հայկական պետականության կազմալուծմանը, իր ողջ հիմքերով (ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի խզումից, մինչև բանակի փաստացի լուծարում, մի շարք պետական խորհրդանիշների մերժումը և այլն):

Ստորագրելով այս թուղթը՝ պաշտոնական Երևանն Ադրբեջանին կտա «կադաստրային վկայական», որն օրինականացնելու է Բաքվի ու Անկարայի բոլոր տարածքային և այլ տիպի պահանջներն ուղղված Հայաստանին։

Պետք է աշխատել կոնկրետ այս գործընթացը կասեցնելու ուղղությամբ, այլ ոչ թե վերլուծել Փաշինյանի հայտարարությունները, որոնք ամենահեշտ բնութագրվում են «Песня, напоминающая звуки мракобесия» արտահայտությամբ, կամ վիճել միմյանց հետ՝ ելնելով քաղաքական համակրանքներից այն մասին, թե՝ ո՛վ, ե՛րբ և ինչքա՛ն զենք է ձեռք բերել։ Շուտով չի լինի այն սուբյեկտը, որն իրավունք կունենա ձեռք բերել այս կամ այն զենքը...

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ