Շնորհավոր Ամանոր, սիրելի երկրպագու:
Սիրեցեք արվեստը, կապվեք արվեստի հետ: Արվեստի գործը մարդուն կտրում է գետնից, հանում վեր, նրան դարձնում ռոմանտիկ, օգնում ճանաչել և հասկանալ կյանքը, ճանաչել գեղեցիկը:
Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Այս վերջինը շատ կարևոր է ու անհրաժեշտ: Հիշեք Իսահակյանին. «Հայրենիքից դուրս ամեն տեղ աշխարհի ծայրին է»:
Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը:
«ՈՒ՞մ համար ես վառվում, լույս» գրքից
Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից