38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Դիրքը հանձնողի մերը»…

«Դիրքը հանձնողի մերը»…
31.05.2019 | 01:48

«Մարդիկ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում,
հիշեցեք նրանց,
Այդ նրանք էին ձեր բախտը փրկում, այն էլ ինչ գնով,
հիշեցեք նրանց»:
Ռոբերտ Ռոժդեստվենսկի

Ճանապարհեցինք Մայիսյան հերոսամարտերի 101-րդ տարին: Իրադարձությունների շղթա, որ նշանակալի եղավ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ և թույլ տվեց մեզ քայլել առաջ, ապագա կերտել, ապրել: Մայիսը հայերիս ամիսն է, մեր լինելության հաղթաթուղը: Այդ ամիսը մենք բացում ենք հաղթանակներով, փակում՝ հաղթանակներով:


Ստեփանակերտում Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ արված լուսանկարներից մեկն ինձ վրա շատ խոր ազդեցություն թողեց. հայրենական պատերազմի հերոսների մեծադիր լուսանկարների հետ բարձրում պահված էր նաև Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի նկարը: Այո՛, ես սիրում եմ նրան հայրանունով դիմել, կոչումով դիմել, որովհետև նա Աբաջյան Ռոբերտն է, այն Ռոբերտը, որ մինչև վերջին վայրկյանը չլքեց դիրքը, համարձակություն ունեցավ մերժելու թշնամու՝ հանձնվելու կոչերն ու նռնակով պայթեցնելու իրեն, պատվիրելով՝ չհանձնել հայրենիքը. «Դիրքը հանձնողի մերը»...
Մամուլում արագ տարածված այդ լուսանկարն ուղղակի լուսանկար չէր, պատկեր չէր, դա պատերազմական երեք սերունդների հանրագումար էր, մեկ պայքար և երբեք չփոփոխվող կարգախոս, ուխտ, ճակատագիր՝ «Դիրքը հանձնողի մերը…», որը, ըստ էության, խմորվել է դեռ Սարդարապատում ու հասել Մեծ հայրենական, այնտեղից՝ Շուշի, Շուշիից՝ 116 դիրք, այնտեղից էլ՝ մեզ բոլորիս. «Դիրքը հանձնողի մերը…»:


Մանկական խաղերը դեռ նոր թողած տղեկին էլ պարզ է, որ դիրքն ուղղակի դիրք չէ, և Աբաջյանի խոսքը միայն 116 դիրքին չէր վերաբերում, դիրքը հենց հայրենիքն է, և յուրաքանչյուրիս գործը մի դիրք է, հայրենիքը կանգուն պահող մի սյուն, ուրեմն պետք է մտածենք, որ, ինչպես Բեկորն էր ասում, առանց մեզ հայրենիքը կփլվի:
Բայց արդյո՞ք բոլորս ենք այդպես մտածում, երբ ամեն վայրկյան կարող ենք լսել դիրքը չլքելու պատրաստակամությամբ կանգնած առյուծ տղերքից մեկի մահվան բոթը, որ գուցե իր ընտանիքի միակ զավակն էր, չնայած ի՞նչ կապ ունի՝ մե՞կն է, թե՞ հինգերորդը. որ մատդ էլ կտրես՝ ցավում է, արյուն է հորդում:
Մենք հավատարի՞մ ենք մեր ուխտին, երբ արյամբ պահվող սահմանից շատ հեռու՝ պետության մայրաքաղաքում, պետական այրերի մակարդակով քննարկում ենք մեր տղաների արյունը թափող թշնամու հետ բարեկամանալ-չբարեկամանալու հարցը: Ի՞նչ հավատարմության մասին է խոսքը, երբ պետության պառլամենտում սուտը որդեգրված է որպես ճշմարտություն, երբ այդ շենքի ներսում ու բակում գլուխները բարձր քայլող մարդիկ Մասիսին նայելիս սրտի թրթիռ չեն զգում ու չեն հասկանում, որ դիրքերի մեծ մասը վաղուց գրավված է: Չէ, համարենք, որ չենք տվել, գրավել են, մենք չենք նահանջել, բայց ողջ ենք. ասում են՝ Ավարայրի ճակատամարտում զոհված ոչ մի հայ թիկունքից չէր խփվել, թշնամին ոչ մի կենդանի հայի թիկունք չէր տեսել, նրանք բոլորն ընկել են առյուծի պես։ Նրանք չեն նահանջել, այո՛, թշնամին նրանց դիրքերը գրավել է, բայց նրանք դիրքերը չեն հանձնել, այնպես, ինչպես Ապրիլյան հերոսամարտի ժամանակ գրավվեցին դիրքեր, բայց չհանձնվեցին…


Այս մեծ աշխարհաքաղաքական խմորումների ժամանակ մենք առավել ևս պարտավոր ենք տեր լինել դիրքը չհանձնելու ուխտին, դա համարենք պատիվ, եթե կուզեք՝ պատիժ, եթե կուզեք՝ տառապանք, եթե կուզեք՝ ճակատագիր։
Մենք պետք է հետևենք «երկաթե շերեփի» ու «խոտորնակին՝ խոտորնակ» գաղափարին և աշխատենք քիչ գործարքներ կնքել մեր երկրում միայն ոսկի ու ջուր փնտրող պետությունների հետ, թե ոչ, վայ մեզ։


Մեր ոչ մի այր իրավունք չունի ոչ մի մետր հողի հանձնել-չհանձնելը քննարկման դնելու և «այո» կամ «ոչ» ասելու, որովհետև այդ «քննարկումն» արդեն եղել է, շատ անգամ է եղել և «որոշումն» էլ անփոփոխ է մնացել. «Դիրքը հանձնողի մերը»…
Ամենաքիչը հարյուր և ավելի տարիներ մենք դառն ու լեղի դասեր ենք առել թուրքից, դասեր, որոնք, իրենց դառնություններով, վաղուց պետք է բավարար լինեին մի փոքր քաղցր ու անուշ կյանք ստեղծելու մի ազգի համար, որին դարեր շարունակ կոտորել են, որի մի ծովից մյուսի ափը ձգվող հայրենիքից մի բուռ է մնացել: Մենք կարող ենք դա անել, եթե չուրանանք այսօրվա համար թափված արյունն ու մեր ուխտը, որ անվերջ պետք է մեր շուրթերին լինի երգի, բանաստեղծության, լեգենդի տեսքով. «Դիրքը հանձնողի մերը»...


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 21201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

šÃ‚ƒÃ‚˘Ă˘â€šÂ¬/5516741" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե