Այն լեզուն, որով մենք սիրում ենք, տարբերվում է լեզվից, որով մենք ատում ենք: Եվ, եթե գիտակցում ենք, որ կեղծավորության լեզուն տարբերվում է նաև ազնվության լեզվից, ուրեմն քանի՜ լեզվով ենք խոսում մենք՝ տաղանդավորներս: Եվ միայն հոգու լեզուն տառասխալներ չի անում: Երանի հոգով հանճարներին: Հոգու լեզվով խոսեք, հայե՛ր:
Շնորհավոր Նոր տարիդ, Արցախ աշխարհ, իմ տան դուռն ես դու, որ սրտիդ պես բաց է ամեն սիրողիդ համար: Շնորհավոր Նոր տարիդ, Հայաստան, իմ ինքնակենսագրություն: Շնորհավոր Նոր տարիդ, Սփյուռք, իմ ճակատագիր: