Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

«Candoco»-ի երևանյան հյուրախաղերը

«Candoco»-ի երևանյան հյուրախաղերը
28.03.2013 | 14:40

«Լոնդոն-2012»-ի պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը հանդես եկած «Candoco» ժամանակակից պարի թատրոնը հյուրախաղեր կունենա Երևանում:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ` մարտի 30-ին և 31-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Candoco»-ն հանդես կգա «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ և, նույն թատրոնի պարողների մասնակցությամբ, «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությամբ:
«Candoco» ներառական պարի թատրոնը, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ, իր ներկայացումներով կոտրում է մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը:
«Candoco»-ն իր տեսակի մեջ առաջին թատրոնն է Միացյալ Թագավորությունում և առաջատարներից մեկը` ողջ աշխարհում: Այցելության ընթացքում կանցկացվեն վարպետության դասընթացներ հայ մասնակիցների համար:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ