Նյու Յորքի արվեստի և մշակույթի համալսարանի դահլիճում կայացել է «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը: Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի` Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանը մասնակցել են պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ի արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ:
Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին է փոխանցել Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Օձունի Սուրբ Մարիամ եկեղեցու վերականգնման ծրագրին միացել են տասնյակ բարերարներ: Ֆիլմաշարը առաջիկա շաբաթներին կցուցադրվի նաև Լոս Անջելեսի դահլիճներից մեկում` «Հայրենիք» հայրենակցական խորհրդի աջակցությամբ: