Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Դասական երաժշտության երեկո

Դասական երաժշտության երեկո
21.02.2013 | 15:43

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայանում է հետաքրքիր նախաձեռնություններով: Երևանի երաժշտասեր հասարակությանը սպասում է հերթական անակնկալը:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ համատեղ ելույթով հանդես կգա` ներկայացնելով դասական երաժշտություն: Կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Բելա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններից:
Միջոցառման սկիզբը` փետրվարի 26-ի ժ. 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ