Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պիեսը գրվում էր թատրոնում

Պիեսը գրվում էր թատրոնում
18.01.2013 | 15:57

Հայաստանում անկացվելու է թատերգության մրցույթ:

«Լևոն Շանթ» խորագիրը կրող մրցույթը կազմակերպում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:
Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից: Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ` առանց ժանրային սահմանափակման, արևելահայերենով և արևմտահայերենով:
Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը կբեմադրվի Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ: Կլինեն նաև դրամական պարգևներ:
«Նման մրցույթները կարող են ոգևորել, խթանել նոր դրամատուրգիական գործերի ստեղծմանը, բայց պետք է նախ թատրոն-դրամատուրգ կապ ստեղծվի և այդ կապը ամրապնդվի: Նախկինում պիեսը գրվում էր թատրոնում: Օրինակ, Oստրովսկին ամենահայտնի ռուս դրամատուրգներից է, գրել է թատրոնում, Չեխովը գրում էր ու գիտեր, որ բեմադրվելու է»,- մեզ հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի դերասան, ռեժիսոր Կարեն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նրա խոսքով` պիեսը դիմանում է ժամանակի մարտահրավերներին, եթե ծնվում է թատրոնում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Թեմայի մասին մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում

Դիտվել է՝ 2783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ