Գիտության համար դարակազմիկ 2012 թվականին գտնվեց Հիգսի բոզոնը, Մարսի վրա վայրէջք կատարեց «Curiosity» ամենագնացը: Նահանջ տրվա երկու մեծագույն նվաճումները հիմնված էին բազմամյա աշխատանքով հավաքված տվյալների վրա:
Հուլիսին ֆիզիկայի աշխարհում խոշորագույն փորձի ընթացքում պաշտոնապես բացահայտվեց Հիգսի բոզոնը: Ժնևի մերձակա Եվրոպական ֆիզիկական լաբորատորիայում պահանջվեց պրոտոնների 500 տրիլիոն բախում Մեծ ադրոնային կոլայդերում, որպեսզի ֆիզիկոսները կարողանային ասել, որ տեսել են նոր բոզոնը` 125 գիգաէլեկտրոնվոլտ կշռով: 50 տարի առաջ տեսաբանները, նրանց թվում և Պիտեր Հիգսը, կանխատեսել էին, որ տիեզերը լցնող քվանտային դաշտը կարող է որոշ մասնիկների կշիռ հաղորդել: