Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Իսկ ի՞նչ, եթե ընթերցողը մոռանում է գաղտնաբառը

Իսկ ի՞նչ, եթե ընթերցողը մոռանում է գաղտնաբառը
08.11.2012 | 18:21

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը հանրապետությունում առաջինն է, որ անցել է էլեկտրոնային սպասարկման: Ավանդական քարտերը, սակայն, դեռևս դուրս չեն եկել գործածությունից:

Գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քարտերը չեն կարող միանգամից վերացնել: Կա ընթերցող, որ մի ամբողջ տարի գրադարան չի գալիս, իսկ ընթերցողի քարտը գրադարանում պահվում է երեք տարի:
Նշենք, որ Իսահակյանի գրադարանը առաջինն է, որ ավարտել է ամբողջ գրաֆոնդի մուտքագրումը: Փոխտնօրենի տեղեկացմամբ՝ ընթերցողներն առանց գրանցվելու էլ կարող են կարդալ գրադարանի կայքում զետեղված գրքերը:
Անդրադառնալով մեր «Թվային տարբերակով գրանցումը գաղտնաբառը մոռանալու կամ «գաղտնազերծելու» խնդիրներ չի՞ հարուցում» հարցին` Կարինե Մեհրաբյանն ասաց, որ երբեմն մոռանում են, սակայն լուրջ խնդիրներ չեն լինում: «Գաղտնաբառը հավաքում է ընթերցողը, մենք խորհուրդ են տալիս այնպիսի գաղտնաբառ ընտրել, որ հետո մոռանալու և այլ խնդիրներ չլինեն»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ